Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ

1 Սեպտեմբերի, 2025

514270206_765392523123519_6726365588553249961_n.jpg

Օգոստոսի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 512, պայթյունի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, սողանքի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 56, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, կեղծ ահազանգի՝ 6, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44, հրդեհի կեղծ կանչի՝ 42, 51 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 180, զոհվել՝ 19 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

%post_link%