Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արզականի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության լայնածավալ գործողությունները

31 Օգոստոսի, 2025

540961966_1113717830949585_7089294996084754853_n.jpg

Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված խոտածածկույթի հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության արագ արձագանքն ու լայնածավալ գործողությունները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հրդեհի վայրում անմիջապես աշխատել են շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և ՆԳՆ փրկարար ծառայության համատեղ ուժերը։

Դեպքի վայր են ժամանել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։ Ներգրավված են եղել նաև Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը և վարչության ողջ անձնակազմը։
Համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։

Հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են:

%post_link%