Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

30 Օգոստոսի, 2025

%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA-1.jpg

5.6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու (Ճապոնիա) արևելյան ափի մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալթայ-Սայանի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը։

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Կեսեննումա քաղաքից (Միյագիի պրեֆեկտուրա) 215 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է որպես «շատ ուժեղ»։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5.5 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 44.2 կմ խորության վրա։

%post_link%