Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արթիկի համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է

29 Օգոստոսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեսկզբին լրատ­­վամիջոցները գրեցին, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը գեներալ Մանվելի սանիկն է, նախկինում սրսուռ ՀՀԿ-ական, որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը:

Լուրն աղմուկ բարձրացրեց եւ տարածվեց անգամ ռուսական լրատվամիջոցներում՝ այն դիտարկվելով հայ-ռուսական խաթարված հարաբերությունների ծիրում:

Ավելի ուշ հնչեցին պարզաբանումներ, որ հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել եւ վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։

Սակայն պարզվում է՝ ռուսների համար համոզիչ չեն եղել այդ պարզաբանումները, եւ ամիսներ անց նրանք որոշել են պատժել Արթիկի համայնքապետին։

Վերջերս նա մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում