Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրազդանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard»-ը․ կան վիրավորներ

28 Օգոստոսի, 2025

f3ccdd27d2000e3f9255a7e3e2c48800_1756402519.webp

Օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմանենրում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել հիվանդ տեղափոխող «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել«Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, շտապօգնության վարորդը եղել է ոչ սթափ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

%post_link%