Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վայոց ձորի մարզում արտառոց միջադեպ. կինը հայտնում է, որ «Որսկան» ռեստորանում ալկոհոլ օգտագործելուց հետո ծանոթը հարվածել է բռունցքով

21 Հունիսի, 2025

dce86a11c6f37d7aae76e02a87a97890_1750493143.webp

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վայոց ձորում հունիսի 14-ին արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, թե շտապօգնությունը կանչով մեկնել է դեպի «Տարոնի սննդի կետ», որտեղ մի կին հայտարարել է գլխի շրջանում հարված ստանալու և դրանից առաջացած ցավի մասին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները դեպքի վայրում հանդիպել են Երևանի բնակիչ 45-ամյա Գոհար Ս.-ի հետ, որը պատմել է, որ իր ծանոթի՝ Երևանի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ.-ի հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Վայք, որտեղ ժամը 19:30-ի մոտակայքում նրանք ընթրել են «Որսկան» ռեստորանային համալիրում՝ ալկոհոլ օգտագործելով։

Ըստ Գ․ Շամշյանի՝ Գոհար Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ ընթրիքի ժամանակ վեճ է ծագել իր և Արայիկ Մ.-ի միջև, ինչի արդյունքում վերջինս 3-4 անգամ բռունցքով հարվածել է իր գլխին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Քննության փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը։

Հստակեցում. Ենթադրյալ զանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, եթե նրա մեղավորությունը չի հաստատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ դատարանի օրինական վճռով: