Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

18 Օգոստոսի, 2025

533898361_753997530929685_1893228137192576376_n.jpg

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 13 քմ հատվածը, տներից մեկի միջանցքի առաստաղը (մոտ 10 քմ), խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ) և գույքը։

%post_link%