Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սուրեն Պարսյան. ալկոհոլային խմիչքների արտադրողներից բացի, տուժելու են նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ»

18 Օգոստոսի, 2025

8e7be01b1cdc4bc313b4fe247c961470_1755503007.jpg

Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը զգալի անկում է արձանագրել 2025 թվականի առաջին կիսամյակում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի տվյալներով՝ դա պայմանավորված է տարանցիկ երթուղիներին առնչվող խնդիրներով և Վրաստանի հետ չլուծված կոնֆլիկտներով։

Վիճակագրական տվյալներ ցույց են տալիս, որ կոնյակի արտադրությունն այդ ժամանակահատվածում նվազել է 31.8%-ով, իսկ խաղողի գինինը՝ 36.3%-ով։ Այս իրավիճակը կարող է զգալի բացասական հետևանքներ ունենալ նաև աշնանը խաղողի բերքի հավաքման և գնագոյացման վրա։

Պարսյանը նշում է, որ խնդիրը կարող է վնաս հասցնել ոչ միայն ալկոհոլային արտադրողներին, այլև տասնյակ հազարավոր խաղողագործներին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անմիջապես մտածել խաղողի հավաքման հարցի լուծման մասին, քանի որ մթերողների տարաներն այս պահին դեռ լցված են։