Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է էլեկտրասյանն ու պարսպին. պարեկները ժամանակին են արձագանքել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

20 Հունիսի, 2025

bc8be19c675b808f89f0355e1d88fe67_1750425223.webp

Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 14:40-ի սահմաններում, 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն, վարելով «Mazda 5» մակնիշի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում, Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանին ու պարսպին:

Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ չկան: Տեղում աշխատում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գլխավորած գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, որին աջակցում են նրա տեղակալը Հայկ Հակոբյանը և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը:

Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանն ու պարեկ Արամ Մելքոնյանը: Վթարի փաստով կազմվում են փաստաթղթեր Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում:

Վարորդը անցել է սթափության փորձաքննություն և եղել է սթափ: Բախումը պատճառել է վնաս բետոնե էլեկտրասյանը:

Կարևոր է նշել, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ապացուցվել նրա մեղավորությունը: