Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պետությանը հասցված 320 մլն դրամի վնասը վերականգնվել է

18 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում կատարվող քրեական վարույթի նախաքննության ժամանակ պարզվել է, որ տնտեսվարող ընկերություններն, որոնք զբաղվում են տնտեսական ապրանքների վաճառքով, խուսափել են պետական հարկերի վճարումից։ Նրանք թաքցրել են հարկման օբյեկտը և հաշվարկ-հաշվետվություններում ներառել են խեղաթյուրված տվյալներ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Երեք անձանց նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում՝ համաձայն Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, որը սահմանում է խոշոր չափերով հարկեր չվճարելը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը:

Նախաքննության ընթացքում հաջողվել է վերականգնել պետությանը պատճառված 320 միլիոն ՀՀ դրամի վնասը։ 

Նախաքննությունը դեռևս շարունակվում է»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: