Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանն ներողություն է խնդրել

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Հարգելի քաղաքացիներ, չնայած որոշ որոշումների վերաբերյալ ունեցածս կարծիքների, բոլորիցդ ներողություն եմ խնդրում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դեպքերով իմ խոսքի մեջ վարքագծի կանոնների խախտում է արձանագրել:

Հարգելի քաղաքացիներ, չնայած որոշ գնահատականներին այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում:

Ճկուն լինելու համար նշեմ, որ ներողությունս վերաբերում է այն երկու արտահայտություններին, որոնց վերաբերյալ ԿԿՀ-ն որոշում է կայացրել: Սակայն կարևոր է նշել, որ դրանց հետ կապված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների ձգտումը և ժողովրդի աջակցությամբ այն իրականացնելու իմ կամքը մնում է անսասան, քանի որ դա կենսական է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական և հոգևոր անվտանգության համար: Հոգևոր նորոգման գործընթացում ինձ անհրաժեշտ է իմ սխալները ընդունել, և լավ կառավարել էմոցիաներս:

Քաղաքական և պետական վերափոխումների համատեքստում անհրաժեշտ է հանդուրժողականությունն ու հարգանքը պետական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը հենց այս պահից սկսած դրսևորում եմ»: