Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լավրովին «իմպերիալիստ» անվանել է Պուտինը՝ Թրամփի հետ բանակցությունների մեկնարկից առաջ կատակով.

17 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ում՝ Անքորիջում, տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով անվանել է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ «իմպերիալիստ»: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների մեկնարկի ժամանակ։

Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սկիզբ առած բանակցություններից առաջ, խոսելով Սերգեյ Լավրովի հետ, նշել է, որ իրեն դուր է եկել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հագուստը, որը կրում էր «СССР» գրությամբ վերնաշապիկ։

Վլադիմիր Պուտինը հումորով արձագանքել է Ռուբիոյի խոսքերին՝ առաջարկելով, որ Լավրովը իր սվիտերը նվիրի։

Սերգեյ Լավրովը պարզաբանել է, որ Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հենց ԱՄՆ ժամանելուն պես հանրության առջև ներկայացել է այդ վերնաշապիկով։

Պուտինը ևս մեկ անգամ կատակով արձագանքել էր ստեղծված իրավիճակին՝ Լավրովին անվանելով «իմպերիալիստ»: