Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել՝ դեպքի վայր ժամանել է 3 մարտական հաշվարկ

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 17-ին, ժամը 01։03-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ Սարդարապատ գյուղում մթերային խանութի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր մեկնեցին ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկներ:

Հստակվեց, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի պահեստային հատվածում, որը զբաղեցնում է 100 քմ տարածք հանրախանութի 200 քմ համախառն մակերեսից:

Հրդեհը մեկուսացվեց ժամը 01:48-ին, իսկ մարումը տեղի ունեցավ 03:17-ին: Այրվել են պահեստային տարածքը, սնունդով լեցուն բաժինը և պլաստմասսե կախովի առաստաղը՝ շուրջ 40 քմ մակերեսով: