Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

10 միլիոն դոլար «Պապիկի» դիմաց. թմրանյութերի պատահական վթարը ի հայտ բերեց խոշոր նարկոկարտելի հետքը

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Մեքսիկայի «Միացյալ կարտելներ»-ի (United Cartels) վերաբերյալ հետաքննությունը մեկնարկել է 2019-ին Թենեսիում, երբ մեքենայի վթարից հետո երկու թմրավաճառներ թողել են մետամֆետամինով լի ճամպրուկը, տեղեկացնում է CBS News-ը։

Այս միջադեպը դարձավ լայնածավալ հետաքննության հիմքը, որի ընթացքում ԱՄՆ ոստիկանությունը գաղտնալսել է հեռախոսազանգեր, իրականացրել խուզարկություններ և կապ գտել դեպքի ու միջազգային հանցավոր ցանցի միջև։ Ձերբակալություններից մեկի ժամանակ կասկածյալի կողմից արձակված կրակոցից վնասվել է ոստիկաններից մեկը. նրա պայուսակում հայտնաբերել են մետամֆետամին և հերոին։ Իրավապահները նաև հայտնաբերել են Մեքսիկայից ժամանած կցասայլ, որի մեջ 850 կիլոգրամ մետամֆետամին էր թաքցված։ Նմանատիպ թմրանյութեր հայտնաբերվել են ավտոբուսում և կարտելի հետ կապ ունեցող տարածքներում։

«Միացյալ կարտելները» կենտրոնացած են Մեխիկոյում, Միչոականի մարզում, և ներառում են մի քանի խմբավորումներ, այդ թվում՝ Los Viagras-ը։ Նրանք մասնագիտացած են մետամֆետամինի, ֆենտանիլի և կոկաինի արտադրության և տարածման մեջ, որոնք տեղափոխվում են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ, ինչպիսիք են Ատլանտան, Դալասը, Չիկագոն և Լոս Անջելեսը։ 2025 թվականի փետրվար ամսին ԱՄՆ կառավարությունը ճանաչել է «Միացյալ կարտելները» որպես օտարերական ահաբեկչական կազմակերպություն։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է ներկայացրել հինգ հիմնական անձանց՝ Խուան Խոսե Ֆարիաս Ալվարեսին, որը առավել հայտնի է որպես «Էլ Աբուելո» («Պապիկ»), ինչպես նաև Ալֆոնսո Ֆերնանդես Մագալյոնին («Պոնչո»), Նիկոլաս Սիերա Սանտանային («Էլ Գորդո»), Էդգար Օրոսկո Կաբադասին («Էլ Կամոնի») և Լուիս Էնրիկե Բարագան Չավեսին («Ուիչո»)։ ԱՄՆ-ն առաջարկում է մինչև 26 միլիոն դոլար՝ նրանց բռնման տեղեկատվության դիմաց՝ 10 միլիոն Ֆարիաս Ալվարեսի, 5 միլիոն Պոնչոյի և Էլ Գորդոյի, և 3 միլիոն Կամոնիի և Ուիչոյի դիմաց։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառում «Միացյալ կարտելների», Los Viagras-ի և նրանց հետ կապված յոթ անձանց նկատմամբ՝ սառեցնելով նրանց ակտիվները և արգելելով նրանց հետ բոլոր գործարքները։ Մեքսիկան ակտիվորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ. միայն այս տարվա ընթացքում նա ԱՄՆ-ին է արտահանձնել ավելի քան 50 անձ, որոնք կասկածվում են թմրակարտելների հետ կապվածության մեջ։