Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թաթոյան. Հայաստանի իշխանությունը ստnւմ է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արhավիրքը

16 Օգոստոսի, 2025

Այս լուսանկարում ներկայացված է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամակցության վկայական, որտեղ նշվում է անձի ծագումն ու բնակավայրը՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի քաղաքներից մեկը: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ավելին, հատուկ ուշադրություն է դարձված այն հանգամանքին, որ վկայականի ձևաչափը հիշեցնում է անձնագիր, ինչպես պլանավորվել է դեռ 2022 թվականին՝ հետագայում հանդիսանալու անձնագիր:

Այս կոնկրետ լուսանկարում նշված է Ալավերդին` Փոքր Այրումում, իսկ կլոր նշանը ներկայացնում է այդ համայնքը, ինչն ընդգծում է ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման կանխավարկածը: Այս անձը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի համայնքի ավագանու անդամ և Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահ:

Հայաստանի իշխանությունները խաբում են մեզ` թաքցնելով իրականությունը և մոտեցող խնդիրները. նրանք այնքան ոգևորված են անում դա, որ անգամ քարոզում են, թե ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է այս զավթողական քաղաքականությունից: Այս կեղծիքների տարածումը միտված է ծառայելու սեփական իշխանությունը երկարացնելու ու սեփական սխալները քողարկելու նպատակին:

Խաղաղությունը մեր բոլորիս համար մեծագույն արժեք է, մենք բոլորս ձգտում ենք ապրել խաղաղության մեջ, սակայն ներկայիս իշխանությունները չեն ապահովում դա»,- գրել է նա։

533585208-1798578377408026-7618430648086047882-n.jpg