Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում ներխուժել են «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի գրասենյակ և, կոտրելով չհրկիզվող պահարանի փականը, գողացել մեծ գումար

20 Հունիսի, 2025

022dc242de284eea939428dc76efa0c3_1750423702.webp

Հունիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել գողություն. Ինչպես մեր խմբագրությանը հայտնի է դարձել, նշված օրը, ժամը 13:10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին հաղորդում է ստացվել գողության մասին։ Հունիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև հունիսի 16-ի 01:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցներ գործածելով բացել են պատուհանը և մուտք գործել Թբիլիսյան խճուղում գտնվող «ԿԱԷՌ Բիլդ» ՍՊԸ գրասենյակ։ Այնտեղից կոտրելով չհրկիզվող պահարանի փականը, գողացել են զգալի չափի՝ մի քանի միլիոն դրամ գումար:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, իրադարձության վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Ռուբեն Ներսիսյանի և Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի առնչությամբ փաստաթղթեր են կազմվել ոստիկանությունում և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի վարչական շրջանի բաժին։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձը համարվում է անմեղ մինչև նրա մեղավորությունն ապացուցվի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանած կարգի։