Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

15 Օգոստոսի, 2025

6bd8407bf6d5ceee8602e3fad4c3511f_1755283041.webp

Օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Խ․-ի կողմից կայանված «Avatr» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն բռնկվել է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։

Հրշեջ փրկրարաները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Խ․-ին։

%post_link%