Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

15 Օգոստոսի, 2025

%D5%80%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0-600x400-2.jpeg

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները:

Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ:

Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը օգոստոսի 13-ին, ժամը 18։50-ին և մարել՝ օգոստոսի 15-ին, ժամը 18։30-ին։ Այրվել է մոտ 350 հա բուսածածկույթ։

Աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ:

%post_link%