Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դատական հայցի սպառնալիքին՝ Հանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից

14 Օգոստոսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Մելանյա Թրամփից՝ չնայած դատական հայցի սպառնալիքի: Այս մասին նա հայտարարել է անկախ լրագրող Էնդրյու Քալահանին տված հարցազրույցում:

Պատճառը Քալահանին տված Բայդենի մեկ այլ հարցազրույցն էր, որը հրապարակվել էր օգոստոսի 5-ին YouTube-ում: Բայդենը պնդում էր, որ դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնը «Մելանիային ծանոթացրել է» Դոնալդ Թրամփի հետ:

Օգոստոսի 6-ին Մելանյա Թրամփի փաստաբան Ալեխանդրո Բրիտոնը նամակ է ուղարկել Բայդենին՝ պահանջելով հեռացնել և հերքել այդ արտահայտությունները, դրանք անվանելով «կեղծ, զրպարտչական, վիրավորական և սադրիչ»։ Նա սպառնացել է 1 միլիարդ դոլարի դատական հայցով:

Նամակում Բրիտոնը նշել է, որ Բայդենի աղբյուրը Մայքլ Վուլֆն է, որի մեղադրանքները նախկինում հրապարակվել էին The Daily Beast-ում։ Հրապարակման դադարեցման պահանջից հետո The Daily Beast-ը ներողություն է խնդրել առաջին տիկնոջից և հեռացրել հոդվածը։ Բրիտոն նշել է, որ չնայած դրան, Բայդենը «գիտակցաբար տարածել է կեղծ և զրպարտչական հայտարարություններ»։

Նոր տեսանյութում Բայդենը կտրուկ քննադատել է պահանջները: «Գրողի ծոցը, նման բան տեղի չի ունենա», — հայտարարել է նա՝ Դոնալդ և Մելանյա Թրամփներին անվանելով «կռվարներ», որոնք դատական հայցի սպառնալիքներով փորձում են վախեցնել իրեն: Նա նշել է, որ պատրաստ է տեսակետ ներկայացնել, որի ժամանակ Թրամփները կկարողանան պարզաբանել իրենց կապերը Էփշտեյնի հետ:

Առաջին տիկնոջ ներկայացուցիչ Նիք Քլեմենսը հայտնել է, որ իրենց փաստաբաններն «ակտիվորեն ձգտում են անհապաղ հերքումներ և ներողություն կորզել չարամիտ և զրպարտչական հայտարարություններ տարածողներից»:

Թրամփները ավելի վաղ պնդել են, որ հանդիպել են 1998 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա երեկույթի ժամանակ, որոնց հրավիրել էր մոդելային գործակալ Պաոլո Զամպոլլին: