Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սերոբ Գասպարյանին տեսակցել են ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ–ում

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ օգոստոսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հաղորդել են ՄԻՊ աշխատակազմից:

Այցի նպատակն էր տեսակցել կալանավորված Սերոբ Գասպարյանին՝ հաշվի առնելով սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում ներկայացված տեղեկությունները նրա առողջական վիճակի մասին, ինչպես նաև Պաշտպանին ներկայացված ահազանգերը։ Այցի մանրամասները մնում են գաղտնի:

Եղել է անձի իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման վիճակի ուսումնասիրություն, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի հետազոտություն:

Այցի արդյունքները կվերլուծվեն, և Պաշտպանն իր իրավասության սահմաններում կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, ասված է հայտարարությունում: