Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրշեջ-փրկարարների նպատակաուղղված ջանքերով կանխվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումը

14 Օգոստոսի, 2025

531611040_750508134611958_4606762882134843988_n.jpg

Օգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրերում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին:

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է բոլոր ահազանգերին՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավելով մարզային ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, այդ թվում՝ ազատ հերթափոխից:

Ձեռնարկված արդյունավետ և նպատակաուղղված հրդեհաշիջման գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող տեղանքներում, հրշեջ-փրկարարները հմուտ և օպերատիվ կերպով պայքարել են հրդեհների դեմ՝ մարելով և կանխելով դրանց տարածումը, պաշտպանելով բնակավայրերն ու բնությունը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներից կամավորներ, էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։

%post_link%