Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

14 Օգոստոսի, 2025

Screenshot-2025-08-14-104120.jpg

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության,
11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հարկերից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային և անձնական ունեցվածքի գողությունների և համակարգչային հափշտակության դեպքեր։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%