Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում է եվրոպական ուղղություններով չվերթներ

13 Օգոստոսի, 2025

default.jpg

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը շուտով կհանդիսանա Եվրոպա նոր չվերթների մեկնարկային կետ։ Այս մասին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Շիրակի մարզ այցելության ժամանակ ունեցած հանդիպումներից մեկի ընթացքում։

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն իսկ մեկ ավիաընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Պետական սուբսիդավորման ծրագրի օգնությամբ, նախատեսվում է, որ մոտ ապագայում կսկսվեն չվերթներ դեպի Եվրոպա։ Այս նախաձեռնությունը նպաստելու է քաղաքի և մարզի տնտեսական զարգացմանը և համալրելու է զբոսաշրջության հոսքը։