Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը

13 Օգոստոսի, 2025

dxis2d9baz0ki1r1oh3mogq7nmved5wt.jpg

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության,
9 դեպք՝ խարդախության,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, ծառերը, թփերը ապօրինի հատելու։

Բացահայտվել են նաև շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ ցուցմունք տալու, հետամտելու, փաստաթուղթ կեղծելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և ավազակության դեպքեր։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

%post_link%