Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հայրը

13 Օգոստոսի, 2025

default.jpg

93 տարեկանում մահացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հայրը՝ Գուրգեն Թաթոսի Խաչատրյանը: Նա «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաների և Արամ Խաչատրյանի պապն էր: Այս մասին տեղեկացնում են Խաչատրյանների փաստաբանական խմբի ներկայացուցիչները:

Գուրգեն Խաչատրյանը աշխատանքի վետերան էր և ուներ 60 տարի կապի ոլորտում աշխատանքային փորձ: Հայրենական պատերազմի ընթացքում, երբ աշխատուժի կարիք կար, նա սկսում է աշխատել կապի ոլորտում 13 տարեկանից: 1946 թվականին նա պաշտոնապես ընդունվում է աշխատանքի որպես հերթապահ տեխնիկ, իսկ 1958 թվականին՝ 27 տարեկանում, նշանակվում է Ամասիայի Կապի գրասենյակի պետ: Ավելի քան 50 տարի նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել այս ոլորտում: Խաչատրյանը սովորել է Երևանի Հ. Ադամյանի անվան ռադիո-էլեկտրակապի տեխնիկումում, ապա Լվովում անցել է Կապի ղեկավար անձնակազմի հատուկ դասընթացներ: Նրա աշխատանքային նվաճումները գնահատվել են «Աշխատանքի արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով և 1986 թվականին պարգևատրվել է «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության» շքանշանով:

1958 թ.-ից Գուրգեն Խաչատրյանը, հոր վաղաժամ մահից հետո, դարձել է գերդաստանի գլուխը: Կնոջ` Անժելա Սարգսյանի հետ միասին նա մեծ աջակցություն և օգնություն է ցուցաբերել իր չորս եղբայրներին, երեք քույրերին, հետագայում նաև նրանց երեխաներին և թոռներին: Խաչատրյանների սերունդները շարունակում են զգալ նրա բեղուն գործունեության փորձառության և կյանքի դասերի կարիքը: Գուրգեն պապիկի հիշատակը մշտապես վառ կմնա ընտանիքի անդամների, ընկերների և հարազատների սրտերում:

Գուրգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից: Վերջին հրաժեշտը նախատեսված է օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին, նույն վայրից:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: