Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

12 Օգոստոսի, 2025

530879860_748960411433397_2271914624089292379_n.jpg

Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունները (մոտ 150 քմ)՝ գույքով․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:

%post_link%