Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՄԹ դեսպանն ու Անդրեասյանը քննարկել են հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք Going Global համաժողովի Հայաստանի մասնակցությունը

12 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին՝ նշելով նրա դիվանագիտական առաքելության ավարտը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին երկու երկրների համագործակցության զարգացման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել է նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Ժաննա Անդրեասյանը առանձնակի կարևորել է դեսպանի անձնական ներդրումը կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում։

Նախարար Անդրեասյանը մասնավորապես ընդգծել է դեսպանության հետ աշխատելու ռազմավարական ոլորտների կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրում ունեցած ակտիվ մասնակցության համար։ Ծրագրի միջոցով Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023–2027 թթ. ռազմավարության մշակման համար կատարված համատեղ աշխատանքը։

Նա նաև շեշտել է Բրիտանական խորհրդի դերը՝ անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման գործում։

Մշակույթի ոլորտի համագործակցության շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական թանգարանի հետ անցկացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը և Հայաստանի պատմության թանգարանի ու Բրիտանական թանգարանի միջև կապերի խորացման հնարավորությունը։

Կողմերը նաև քննարկել են հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք Going Global բարձրագույն կրթության միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով դրա կարևորությունը միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից։

Ժաննա Անդրեասյանն հայտնել է, որ 2025 թվականի աշնանը Երևանում պատրաստվում են անցկացնել երկու խոշոր միջոցառում՝ ապահովելով միջազգային համագործակցության զարգացումը։

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով արձանագրված դրական արդյունքները և փոխգործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը նաև քննարկվել են տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։