Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը գլխավոր վարչությունում ներկայացրել է նորանշանակ ղեկավարին

11 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ներկայացվեց Քննչական կոմիտեի նոր նշանակված Տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Նիստին մասնակցում էին Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ողջունելով Միրզոյանին նշանակման կապակցությամբ, ընդգծեց նրա երկարամյա ծառայությունը համակարգում և նշեց նրա մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները:

Գլխավոր վարչության նորանշանակ պետ Վահե Միրզոյանը շնորհակալական խոսք հղեց կոմիտեի նախագահին վստահության համար՝ նշելով, որ գլխավոր վարչությունը շարունակելու է աշխատել դրական արդյունքներ գրանցելու ուղղությամբ և ստորաբաժանումների առջև դրված խնդիրները արդյունավետորեն իրագործելու նպատակով:

Արթուր Պողոսյանը իր երախտագիտությունն արտահայտեց նաև նախկին գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական ստորաբաժանման զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ ընդգծելով, որ գլխավոր վարչության ներկայիս անձնակազմը նույն հետևողականությամբ և ջանասիրությամբ շարունակելու է իր աշխատանքը: