Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանագետի կարծիքով՝ ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները».

11 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու ներուժ ունեցող մի սահմանում ընդգրկված է օգոստոսի 9-ի Վաշինգտոնյան հռչակագրի երրորդ կետում. այն ընդգծում է Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը՝ միջազգային և ներպետական փոխադարձ առավելություններով։ Այս մասին իր սոցիալական ցանցերում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Բաքվի վարչախումբը «անխոչընդոտ» լինելը մեկնաբանել է որպես ազատ ճանապարհորդություն Հայաստանի Սյունիքի մարզով՝ առանց ստուգումների կամ խոչընդոտների։ Թեև նշված են նաև Հայաստանի համար «փոխադարձ առավելություններ», այս կետը կարելի էր ավելի հստակել՝ նշելով «Հայաստանի համար նույն պայմաններով», ինչը կփակեր հետագա շահարկումների հնարավորությունը։

Հեղինակն առաջարկել է, որ ամենահստ ու պարզ ձևակերպումը կարող էր լինել՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները», ինչը կխոչընդոտեր Բաքվի վարչախումբի հետագա մեքենայությունների հնարավորությունը։