Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայ փորձագետը նշում է․ Իրանը ներկայումս երկու հիմնական ուղղությամբ է գործում

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Վաշինգտոնյան համաձայնագրերի վերաբերյալ Իրանի պաշտոնական բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել որպես ամբողջություն և ոչ թե՝ առանձին հատվածներ։ Այս մասին սոցիալական ցանցերում նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ներկայում իրանական կողմը «դեկլարատիվ դիվանագիտության» մակարդակում աշխատում է երկու հիմնական ուղղությամբ։
Առաջինը՝ ընդգծել, որ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծումը անհնար է, և այդ ուղղությամբ փորձել արձանագրել արդյունքներ հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան համաձայնագրերով ընձեռված հնարավորությունների շրջանակում։
Երկրորդ՝ հստակ նշել Իրանի մտահոգությունը՝ կապված Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ցանկացած հաղորդակցման ուղու վրա ԱՄՆ-ի հնարավոր ներկայության հետ։ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նաև հայտարարել է, որ իր երկիրը կխոչընդոտի դրան»,- ընդգծել է Ոսկանյանը։