Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի ԱԳՆ․ Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ՀՀ ԱԳ փոխնախարարը սպասվում է Թեհրանում

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Երեքշաբթի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը պետք է ժամանի Թեհրան՝ շարունակելու խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մեր դիրքորոշումը Զանգեզուրի և այս հարցի վերաբերյալ լիովին հստակ է։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և ավելի վաղ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու և նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք պահանջում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պահպանեն լիակատար ինքնիշխանություն իրենց տարածքների նկատմամբ, հարգեն տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն», — նշել է նա։