Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Օգոստոսի 11-ին Փաշինյանը հեռախոսազրույց կունենա Ղազախստանի նախագահի հետ

10 Օգոստոսի, 2025

default.jpg

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրի առիթով: Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Տոկաևը նշել է, որ այս փաստաթուղթը լրիվ համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի բանաձևերին, ինչը իր հերթին ծառայում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին։ Այն նաև կնպաստի Կովկասում միջազգային համագործակցության զարգացմանը։

«Ղազախստանը, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, ողջունում է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը»,- ասել են մամուլի ծառայությունից։ Տոկաևը հաստատել է Աստանայի պատրաստակամությունը՝ ապահովելու հարթակ բանակցությունների համար։

Նշվում է նաև, որ օգոստոսի 11-ին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։