Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել

9 Օգոստոսի, 2025

08092592006ff3fc1f4df3b84fe5b8312abe5e.jpg

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։  Այս պահին տեղում հերթապահություն է սահմանված»,- մանրամասնել է Սարգսյանը։

Նա նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը իր հերթին պետք է հողային աշխատանքներ իրականացնի, որպեսզի հրդեհի հետևանքով ծուխը դադարի։

Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին բաց կրակ չկա։

%post_link%