Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Շոկային միջադեպ Շիրակի մարզում․ «Գյումրիի երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է մեկ տարեկան տղայի դի

20 Հունիսի, 2025

Հունիսի 17-ին Շիրակի մարզում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ։ Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ստացվեց տեղեկություն, որ ժամը 05:45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում գրանցել է 1-ամյա երեխայի մահվան դեպք։

Ոստիկանության աշխատակիցներին ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունն ապացուցվի դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով։