Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միրզոյանն և Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են մի համաձայնագիր, որը նպատակ ունի հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, իրենց ղեկավարների ներկայությամբ։

Ադրբեջանի հետ այս համաձայնագրի ձեռքբերման արդյունքները հրապարակվելու են երկուշաբթի՝ օգոստոսի 11-ի երեկոյան։

Բացի այդ, նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմում՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և դրանց առնչվող կառույցների փակմանը։

Միրզոյանը X հարթակում իր գրառման մեջ ընդգծել է, որ սա պատմական պահ է խաղաղության ճանապարհին։ Նա նշել է, որ այս օրն ունի մեծ նշանակություն Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Միրզոյանը ընդգծել է նաև, որ ներկայիս քայլերով նպատակ ունենք ավելի ամուր փոխկապակցվածություն և բարօրություն ստեղծել ապագա սերունդների համար։