Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արդյո՞ք հայ սահմանապահները հասանելիություն կունենան Թրամփի ուղիով անցնող ադրբեջանցիների տվյալներին

9 Օգոստոսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին չի մանրամասնում, թե ինչպես կկատարվի ուղևորափոխադրումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան և արդյոք հայ սահմանապահները կկարողանան ծանոթանալ ադրբեջանցիների այցագրերին:

«Հռչակագրի 3-րդ կետով կպատասխանեմ այս հարցին. մենք հաստատում ենք, որ երկու երկրների միջև հաղորդակցության բացումն անհրաժեշտ է ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ Այս քայլերը ներառում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով միջազգային և ներպետական մասին։ Մանրամասների մեջ հիմա չենք մտել, բայց գլոբալ հարցերը համաձայնեցրել ենք ու ստորագրել։ Լուծումները պիտի համապատասխանեն ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, և փոխադարձության սկզբունքներին»,– նշեց Փաշինյանը։