Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում կարեւոր հանգրվանի ենք հասել. Փաշինյան

8 Օգոստոսի, 2025

default.jpg

«Այսօր մենք հասել ենք կարեւոր կետին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ ավելի լավ պատմություն կստեղծենք մեր անցյալից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։

Փաշինյանը նշեց, որ կատարվող բեկումն հնարավորություն է դարձել շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավվածության եւ խաղաղության հաստատման համար նրա վճռական ջանքերի։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրությունը կկարգավորի մեր երկրների երկարաժամկետ հակամարտությունը՝ բացելով նոր ժամանակաշրջան, որը կհիմնվի միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի վրա։

«Այսօրվա հայտարարությունները, որոնք կստորագրվեն նաեւ Դոնալդ Թրամփի կողմից, հավաստիացնում են, որ մենք Հարավային կովկասում խաղաղության, բարգավաճման եւ տնտեսական համագործակցության նոր էջ ենք բացում», — հավելեց Փաշինյանը։