Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քենիայում թեթևշարժիչային ինքնաթիռը բախվել է ընձուղտի

8 Օգոստոսի, 2025

1015586784_95_249_1305_930_1920x0_80_0_0_5b7ccbfa423eb4ad2774ec67e6639a48.jpg

Քենիայի Լևա ազգային պարկում թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել ընձուղտի։ Ինքնաթիռում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել, սակայն կենդանին մահացել է, հաղորդում է KahawaTungu լրատվական պորտալը։

Ըստ առցանց հրատարակության՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Հաղորդվում է, որ օդաչուն անվտանգ վայրէջք է կատարելով արգելոցի թռիչքուղու վրա, գնում էր դեպի  ուղևորների իջեցման կետ, երբ թփերի ետևից հանկարծակի երկու ընձուղտ են հայտնվել և վազել դեպի ինքնաթիռը։

Օդաչուն չի կարողացել արգելակել և ընձուղտներից մեկը հարվածել է ինքնաթիռի պտուտակին, որից հետո գրեթե անմիջապես մահացել է։

Հարվածի հետևանքով կոտրվել է ինքնաթիռի պտուտակը։ Ինքնաթիռում գտնվող հինգ ամերիկացի զբոսաշրջիկները չեն տուժել։

Ոստիկանությունը և Քենիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հետաքննում են միջադեպը։

%post_link%