Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ում գետի մակարդակը փոփոխում են՝ Վենսի ընտանիքի զբոսանքի անվտանգությունն ապահովելու նպատակով

8 Օգոստոսի, 2025

default.jpg

«Նյու Յորք Թայմս»-ը, հիմնվելով Գաղտնի ծառայության պաշտոնյաների և Վենսի մամուլի խոսնակ Թեյլոր Վան Քըրքի հայտարարությունների վրա, տեղեկացնում է, որ Օհայո նահանգի Լիթլ Մայամի գետի մակարդակը բարձրացվել է բանակի ինժեներների կողմից, որպեսզի փոխնախագահ Ջ.Դ. Վենսի անվտանգությունը ապահովվի ընտանիքի հետ նավակով զբոսանքի ժամանակ։ Սակայն, ինչպես նշված է, Վենսը տեղյակ չի եղել այս փոփոխության մասին։

«Օգոստոսի 2-ին փոխնախագահի ծննդյան 41-ամյակի առթիվ վերջինիս ընտանիքի նավակային զբոսանքի ընթացքում բանակի ինժեներները գետի մակարդակը բարձրացրել են: Վենսի մամուլի խոսնակը հաստատում է, որ փոխնախագահը տեղյակ չի եղել, որ Լիթլ Մայամի գետի ջրի հոսքը փոխելու խնդրանք է ներկայացվել ժամանակավորապես»,- հստակեցնում է թերթը։

Թեյլոր Վան Քըրքը նշել է, որ Գաղտնի ծառայությունը հաճախ իրականացում է անվտանգության միջոցառումներ առանց Վենսի կամ նրա թիմի նախնական իմացության, ինչպես դա արվել է նրա ծննդյան օրը։

Լրատվամիջոցների տարածված հաղորդագրություններից հետո Օհայո նահանգի դեմոկրատները և այլ վերլուծաբաններ քննադատել են այս քայլը։ Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուգլիելմին պարզաբանել է, որ ծառայությունը խնդրել է բանակի ինժեներական կորպուսին ժամանակավորապես մեծացնել Լիթլ Մայամի գետի հոսքը՝ ապահովության նկատառումներից ելնելով։ Նա նաև բացատրել է, որ անվտանգության և արտակարգ տարհանումների ընթացքում օգտագործվող նավակները, սովորաբար լինելով շարժիչով, պահանջում են ավելի մեծ խորություն՝ գործելու համար։