Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի վիճակը (լուսանկար)

6 Օգոստոսի, 2025

Սերգեյ Ջանջոյանն ներկայացրել է «Հանրապետական ստադիոնի» խոտածածկի վիճակը Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո։

«Մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների ընթացքում ձերբակալվեցին 9 երկրպագուներ՝ մասայական խուլիգանության հոդվածով։ Քրեական գործի նախաքնությունն ավարտվում է, շուտով կընդունվի որոշում գործը դատարան ուղարկելու վերաբերյալ, թե կարճելը։ Վերջին տեղեկությունների համաձայն ստադիոնի կողմից եղել է բողոք 2-3 տասնյակ սմ խոտի վնասման կապակցությամբ։

Նույն այս ժամանակահատվածում երկրի միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում տեղի ունեցավ համերգ, որը կարող էր վնասել ստադիոնի ամբողջ խոտածածկը, ինչպես նաև դրենաժային ու ջրամատակարարման համակարգերը։

528454202_30741232488855898_8398729231194420626_n.jpg

Ես չեմ առարկում մեր երկրում նմանատիպ մեծ միջոցառումների անցկացմանը, բայց ցանկանում եմ հասկանալ, թե ում որոշումն էր այս համերգի կազմակերպումը Հանրապետական ստադիոնում, հատկապես՝ տեղափոխությունը այնտեղ։ Հիշե՛ք, Սնուփ Դոգի համերգը նախատեսվում էր անցկացնել Հրազդան մարզադաշտում, և տոմսերը արդեն վաճառվում էին։ Կարծում եմ ՀՖՖ-ի որոշման կայացնողներին չեն էլ հարցրել, իսկ հարցնելու դեպքում էլ՝ նրանք, ովքեր Վրաստանի հավաքականին կես տրիբունա տոմսեր նվիրել են, առանց երկար մտածելու, առանց մեր ֆուտբոլի և երկրի իմիջը մտածելու հաստատել են համերգը։

Ցավալի է, որ մարդիկ, ովքեր 6 տարի ազգային ստադիոնում չեն կարողացել առաջընթաց արձանագրել, մի քանի ժամում ավիրեցին Հանրապետականի խոտածածկը, որտեղ շուրջ 17-18 տարի համերգ չէր եղել։

Համերգի ընթացքում հանդիսատեսը կանգնած չէր խոտածածկի վրա, այլ հատուկ տեղադրված ծածկերի վրա, ինչը նորմալ է նմանատիպ համերգների համար։ Սակայն սա ճիշտ է ժամանակակից համալիրների համար, բայց ոչ մեր հին, ոչ արդիականացված մարզադաշտի դեպքում, որն ի վիճակի չէ ընդունել այդպիսի միջոցառումներ։

Հարց է առաջանում՝ որտեղ է անցկացվելու Եվրոլիգայի փլեյ-օֆը (մեծ հավանականությամբ Ջիբրալթարի հետ հաղթանակ կունենանք)՝ կրկին Աբովյանի 4000-անոց ստադիոնում՞։ Մինչդեռ, ՄԻԱԿ ստադիոնը, որը կարող է ընդունել այդ խաղը, դա Հանրապետականն է՝ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնների։

528794589_30741231162189364_3177840098435954560_n.jpg

Եղավ, որ մեկ ամսից պակաս ժամանակ հետո Հայաստան կհասնի Ռոնալդու՝ գերաստղը ֆուտբոլի (որը իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոին), ինչպես նաև նրան կուղեկցեն այլ ֆուտբոլային աստղեր։ Այս խաղը որպես իրադարձություն չի կարող պակաս հետաքրքրություն առաջացնել և չի կարող պակաս կարևոր լինել տեղական և տուրիստական տեսանկյունից, սակայն լուսանկարներից դատելով՝ այն կկայանա կարտոֆիլի դաշտերի պայմաններում:

Այս դեպքում երկրի իմիջի հարցեր չկան՞»,– գրել է Ջանջոյանը։