Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

31 Հուլիսի, 2025

Screenshot_35-2.jpg

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, ապա հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցների և գյուղացիների հետ նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։

Ժամանած հրշեջ-փրկարարների կարիք այլևս չի լինում, քանի որ կրակն ամբողջությամբ վարորդն ու գյուղացիները մարել էին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

%post_link%