Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Նոր դատական գործընթաց կբացվի, եթե վճիռը չկատարվի. տնտեսագետը նշում է լրացուցիչ վնասների պահանջի հնարավորությունը»

23 Հուլիսի, 2025

499eaeb2d46eae17d86a817fe53436ee_1753278221.jpg

**Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռների պարտադիր կատարումը` միջազգային մեխանիզմներով**

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնում է Ստոկհոլմյան արբիտրաժի (կամ այլ միջազգային արբիտրաժային դատարանների) վճիռներն ուժի մեջ մտցնելու իրավական եղանակները։

Ստոկհոլմյան արբիտրաժը հանդիսանում է անկարգ կառույց, որի որոշումներն ունեն նույն իրավական ուժը, ինչ ազգային դատարանների վճիռները։ Ըստ միջազգային իրավունքի` դրանք պարտադիր են կատարման՝ հիմնվելով Նյու Յորքի կոնվենցիայի (1958) վրա։ Այդ կոնվենցիան վավերացրել են 170-ից ավելի երկրներ, այդ թվում` Հայաստանը, ինչը նշանակում է, որ վճիռները պետք է կատարվեն նաև Հայաստանի տարածքում։

**Ինչ կարող է անել վճիռը չկատարող կողմը.**
— Եթե մեկ կողմը հրաժարվում է կատարել վճիռը, մյուս կողմը իրավունք ունի դիմելու այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը, ֆինանսական միջոցները), և պահանջելու դրանց բռնագրավում` վճիռն ուժի մեջ դնելու համար։
— Եթե պատասխանողն ունի ակտիվներ Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ պետությունում, դատական հետապնդումը կարող է իրականացվել այդ երկրում` վճռի կատարումն ապահովելու նպատակով։
— Վճիռը կատարելուց հրաժարվելու դեպքում կարելի է նաև նոր դատական գործընթաց սկսել՝ լրացուցիչ վնասների փոխհատուցման հայցով։

**Օրինակ.**
Ռուսաստանի դեմ մի շարք գործերում միջազգային ընկերությունները չեն կարողացել վճիռն ուժի մեջ մտցնել Ռուսաստանում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան` Ռուսաստանից դուրս գտնվող ռուսական ակտիվները բռնագրավելու համար։