Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իշխան Սաղաթելյանի և Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի

16 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ, պատգամավորները 30 աշխատանքային օր` հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը, կհանգստանան։

Չնայած իշխանությունը մտադիր էր մինչեւ արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաեւ Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։ Առանց այն էլ հանրությունը բզկտված է, ուստի նոր քարոզչական դոզան կկիրառեն թեժ աշնանը։

Սակայն Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, կաթողիկոսի հարցում չի ուզում նահանջել, «նեղ կռուգում» ասել է, որ մինչեւ օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» եւ տեղապահ նշանակել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում