Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելը հույս ունի մի քանի օրվա ընթացքում ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, բայց ԱՄՆ-ում սպասում են երկարատև հակամարտության

15 Հունիսի, 2025

Fox News-ի հաղորդմամբ՝ Իսրայելը մտադիր է մի քանի օրվա ընթացքում ավարտել Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունը։ Այս մասին հայտնել է իսրայելական հետախուզության անանուն ներկայացուցիչը՝ ընդգծելով.

«Կարծում եմ՝ մենք կարող ենք դա ավարտել մի քանի օրվա ընթացքում։ Լավ է, որ ԱՄՆ-ը մեր կողմն է»։

Ըստ աղբյուրի՝ գործողությունները լիովին համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ։

Մինչդեռ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ և իսրայելական պաշտոնյաներին, նշում է, որ ռազմական գործողությունները կարող են տևել շաբաթներ, այլ ոչ թե օրեր, և իրականացվում են ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ։ Իսրայելցի մի պաշտոնյա նշել է, որ Թրամփի վարչակազմը չի քննադատել գործողությունների հնարավոր երկարաձգումը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ տեղյակ է Իսրայելի ծրագրերից և դրանք անվերապահ աջակցում է։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ Վաշինգտոնն այս փուլում չի պատրաստվում ստիպել Իսրայելին որևէ քայլ կատարել, բացի ինքնապաշտպանությունից, բայց հույս ունի, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր կլինի բանակցությունների միջոցով։

Միաժամանակ, Իսրայելի թիկունքի հրամանատարությունը հայտարարել է, որ ամբողջ երկիրը գործում է արտակարգ դրության ռեժիմով։ Այն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ առավոտյան 03:00-ից և կտևի առնվազն մինչև կիրակի ժամը 20:00-ը, հնարավոր երկարաձգմամբ՝ կախված սպառնալիքի մակարդակից։

Այդ ընթացքում փակվել են բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, դպրոցները, ամառային ճամբարները և բուհերը։ Չեղարկվել են նաև մանուկների և դեռահասների համար նախատեսված բոլոր մարզական և ուսումնական միջոցառումները։