Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խոշոր հրդեհ՝ Երևանի «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տարածքում․ կանչվել է հրշեջների 4 ջոկատ, կրակը տեսանելի էր հարյուրավոր մետրերից

15 Հուլիսի, 2025

f3ccdd27d2000e3f9255a7e3e2c48800_1752547972.webp

Հուլիսի 15-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մասին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

Դեպքի վայր է ժամանել Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Հրդեհին տրվել է «Թիվ 2» բարդության կարգ, որից հետո Երևանի թիվ 5-րդ և թիվ 12-րդ ջոկատները ևս ուղարկվել են տարածք։

Միջոցառումները ղեկավարել են Կոտայքի փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Ա. Մելքոնյանը։

Տեղում ներկա են եղել նաև ոստիկանության ուժերը՝ Պարեկային ծառայության գումարտակի ղեկավար անձնակազմով, ինչպես նաև համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է մոտ 150 քմ մակերեսի թիթեղե պահեստում, որտեղ այրվել են փայտե տախտակներ և ստվարաթուղթ։ Հրդեհի լեզուն տեսանելի է եղել հարյուրավոր մետրերից։ Տուժածներ չեն գրանցվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով։