Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հաջիեւ․ «Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային միջանցքների անբաժանելի մասը, բայց մենք սպասում ենք առաջին քայլը»

14 Հունիսի, 2025

«Մենք ապահովել ենք անվտանգություն եւ կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ համապարփակ քննարկումների եւ միջանցքների անբաժանելի մասը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը «GLOBSEC Forum 2025»-ի շրջանակում Պրահայում կայացած «Միջին միջանցք. կյանքի նոր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գծեր» պանելային բանավեճում, հաղորդում է APA-ն։

Հաջիեւը նշել է, որ Ադրբեջանը սպասումներ ունի Հայաստանից․
«Երբ Ադրբեջանի տարածքները օկուպացիայի տակ էին, մենք հարաբերությունները դիտարկում էինք հակամարտության կարգավորման շրջանակում։ Այժմ, երբ հակամարտությունն ավարտվել է, կարծում ենք՝ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են անվտանգություն եւ կայունություն, որոնք մենք արդեն ապահովել ենք։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային համապարփակ քննարկումների եւ միջանցքների մասը։ Սա հնարավոր է։ Մենք սպասում ենք Հայաստանից առաջին կարեւոր քայլին՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ»։

Նա ընդգծել է, որ «միջանցք» բառը կարող է անհանգստացնել հայ գործընկերներին, սակայն այդ կապը Նախիջեւանի հետ Ադրբեջանի համար կարևորագույն խնդիր է․
«Թող անվանեն այն՝ ինչպես ուզում են։ Բայց սկզբում մենք ուզում ենք կապ հաստատել Նախիջեւանի հետ, քանի որ 30 տարի զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Դրանից հետո հնարավորություններ կբացվեն նաև Հայաստանի համար։ Մենք ուզում ենք տեսնել Հայաստանին՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասնակից»։