Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել

12 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։

Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։

Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում