Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Lexus»-ի բախումից հետո Արարատի մարզից «Ուիգմոր» կենտրոն տեղափոխված 3-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

11 Հուլիսի, 2025

f12fc28ddca757f4191c3e579d31e00d_1752261375.webp

3-ամյա աղջիկը մահացել է Երևանում՝ Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Երեկ՝ հուլիսի 10-ին, Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լյուսի Մ.-ն։ Երեխան հուլիսի 8-ին տեղի ունեցած ծանր ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից էր։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի հատվածում։ 32-ամյա Էդգար Մ.-ն «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, անհայտ պատճառներով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղական արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։

Ավտովթարի հետևանքով և՛ վարորդը, և՛ նրա 3-ամյա դուստրը ծանր վիճակում տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Արարատի մարզի ոստիկանության, փրկարարների և քննչական խմբի աշխատակիցներ։ Տարածքը սահմանազատվել էր։

Իրավապահ մարմինները շարունակում են քննել դեպքի հանգամանքները։

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։