Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արտակարգ Երևանում․ 5-ամյա տղան Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզից հոսպիտալացվել է»

9 Հուլիսի, 2025

a9e7bc287c949546e9ae7ab76f166a6c_1752078763.webp

Հուլիսի 4-ին Երևանում մանկապարտեզներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Ըստ առկա տեղեկությունների՝ ժամը 12:00-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է հասցվել 5-ամյա մի երեխա։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության հերթապահ խումբը, համայնքային ոստիկանի գլխավորությամբ, մեկնել է հիվանդանոց։

Բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ երեխան Երևանի 1-03 շտապօգնության մեքենայով բերվել է «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։

Ոստիկանության պարզաբանմամբ՝ վիրավորը Երևանաբնակ 5-ամյա տղա է, ով հուլիսի 4-ին, ժամը 10:20-ի սահմաններում, խաղասենյակից անցել է ճաշասենյակ, բարձրացել աթոռի վրա, բացել պատուհանը և ընկել բակ։ Այս պատահարից նա տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը կազմել է դեպքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ըստ օրենքի, մեղադրյալը կամ կասկածյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը վերջնականապես ապացուցվի դատարանի կողմից: