Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«33-ամյա տղամարդու մարմինը Երևանում՝ Կիևյան կամրջի տակ. վերջին հաղորդագրությունը՝ ընկերոջը, ՖՈՏՈՐԵՊՈՐՏԱԺ»

8 Հուլիսի, 2025

82ae789f71ea9bc9bb823635a94a4508_1751985673.webp

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի

Հուլիսի 8-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Տեղեկությունը ստացվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց միացել են Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի ղեկավարությամբ:

Պարզվել է, որ մահացածը 33-ամյա Արամ Գ.-ն է՝ Արարատի մարզի բնակիչ: Տարածքը սահմանազատել են պարեկները:

Փրկարար ծառայության աշխատակիցները, ստուգելով վայրը, հաստատել են, որ փրկարարական միջամտության կարիք չկա:

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբ՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ: Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղեկություններ կան, որ մահացածը ինքնասպանություն է գործել: Դեպքից առաջ նա իր ծանոթին ուղարկել է հաղորդագրություն՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» գրությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ, մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճռով նրա մեղավորության ապացուցումը: